ՄԻԵԴ վճիռները ճշգրիտ չեն թարգմանվում և գործն իր վրա պետք է վերցնի ՀՀ ԱԳ նախարարությունը
April 1, 2016Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը թեմայով:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի համեմատությամբ՝ ՀՀ-ն ավելի լավ է կատարում Եվրոպական դատարանի վճիռները:
Իրավապաշտպանը խնդիր է համարում նաև այն հանգամանքը, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները ճշգրիտ չեն թարգմանվում, և այդ գործը պետք է ստանձնի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Քննարկմանը հրավիրված պետական գերատեսչությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը, դատական դեպարտամենտի, արդարադատության նախարարության, ինչպես նաև Ազգային ժողովի պետաիրվական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչները չէին ներկայացել։
Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ վարդևանյան էլ է համակարծիք, որ ՄԻԵԴ վճիռների կայացման վիճակն ավելի լավ է, քան ՍԴ-ինը:
Տեսանյութը այստեղ՝ https://youtu.be/cd05juymjsk