Մանկահասակ Կ. Հովհաննիսյանի գործով կկայանա հերթական դատական նիստը
18:06, April 12, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարինե ՀովհաննիսյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի կունենա 2015 թ. հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած չորս տարեկան Կարինե Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Դատական նիստի ընթացքում կշարունակվի մեղադրյալ Ա. Պետրոսյանի մասնակցությամբ երկրորդ քրեական գործում ներգրավված վկաների հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Դատարանը որոշում կայացրեց երկու քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում քննելու վերաբերյալ: