Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման
15:53, June 2, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք, Պացիենտների իրավունքներ | Կարինե Հովհաննիսյան2016 թ. հունիսի 2-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատավճիռը, որով դատարանը մեղավոր ճանաչեց վերջինիս ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարք կատարելու մեջ և յուրաքանչյուր երեխայի մասով պատիժ նշանակեց 2 տարի ազատազրկում, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ նշանակեց 3 տարի ժամկետով ազատազրկում, և զրկեց Ա. Պետրոսյանին մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:
Տես նաև՝ hcav.am