ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավաքագրում է տվյալներ՝ 2016թ. հուլիսի 17-ին ապօրինաբար ոստիկանության բաժիններ տարված անձանց վերաբերյալ
12:41, July 18, 2016 | Հայտարարություններ, ՍեփականՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փաստահավաք առաքելության շրջանակներում հավաքագրում է տեղեկություններ՝ 2016թ. հուլիսի 17-ից ոստիկանական բաժիններ տարված անձանց վերաբերյալ (ովքեր և երբ են տարվել բաժին, ինչքան ժամանակ են պահվել այնտեղ):
Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր տարվել են ոստիկանության բաժիններ կամ տեղեկություն ունեն բաժիններ տարված անձանց վերաբերյալ. նման տեղեկատվության տիրապետելու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 0322 4 22 68, 094 04 22 68, 010 53 61 72 հեռախոսահամարներով և 0 8000 12 11 անվճար թեժ գծին, ինչպես նաև՝ գրել hcav@hcav էլ. փոստի հասցեին:
Ոչ աշխատանքային օրերին և ժամերին կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
091 200 971 ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունց
077 65 16 47 իրավաբան Արայիկ Զալյան
093 81 92 75 իրավաբան Անի Չատինյան
094 14 92 96 իրավաբան Սյուզաննա Սողոմոնյան
Անհրաժեշտության դեպքում երաշխավորում ենք անձի գաղտնիությունը: