«Վանաձորի իրավաբանական կլինիկա-2016»-ի մեկնարկը տրված է
17:38, September 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. հունիսին արդեն չորրորդ անգամ մեկնարկեց «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը:
«Վանաձորի իրավաբանական կլինիկա-2016» ծրագրի տեսական փուլն արդեն ավարտված է, որի շրջանակներում ուսանողները վերապատրաստվել են մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների ոլորտում, երկրորդ փուլում մասնակիցները գործանակում կիրառում են ստացած գիտելիքները՝ ակտիվ մասնակցություն ունենալով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի աշխատանքներին:
Ծրագրի հերթական փուլի մեկնարկին զուգընթաց ավարտական վկայականներ ստացան «Վանաձորի իրավաբանական կլինիկա-3» ծրագրի շրջավարտները, որոնք ձեռք բերված տեսական և գործնական գիտելիքները 2015թ. նոյեմբերի 21-ին հնարավորություն ունեցան կիրառելու նաև ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպված դատախաղի ընթացքում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրականացվում է սկսած 2013 թ.-ից: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել և վերապատրաստվում են 68 իրավաբան ուսանողներ Վանաձոր քաղաքի տարբեր բուհերից:
Շրջանավարտներն ընդգրկվում են Կազմակերպության կողմից իրականացվող կարճաժամկետ ծրագրերում, իրականացնում դիտորդական առաքելություն:
2016թ. մարտին Ծրագրի մի քանի շրջանավարտների կողմից իրականացված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ անցկացվեցին Վանաձորի 7 ուսումնական հաստատություններում:
«Վանաձորի իրավաբանական կլինիկայի» 4 շրջանավարտներ հաջողությամբ կիրառում են ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն իրենց մասնագիտական գործունեության ոլորտում: