Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնում քարոզչական պաստառներ են փակցված (Տեսանյութ)
15:23, October 1, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՉնայած նրան, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն ահազանգել է Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզչության ընթացքում արձանագրված մի շարք խախտումների մասին՝ դրա վերաբերյալ գրություն ուղարկելով ԸԸՀ, այնուամենայնիվ մեր դիտորդները Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնում արձանագրել են ՀՀԿ կուսակցության քարոզչական պաստառներ /տես տեսանյութը/, ինչի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին գրություն է ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Քարոզչական պաստառներ են հայտնաբերվել նաև Վանաձորի թիվ 24 մանկապարտեզում, որի մասին ահազանգվել էր նաև նախորդ գրությամբ: Դիտորդի միջամտության արդյունքում քարոզչական պաստառները հանվել են:
Հավելենք, որ ԸԸՀ նախագահ Տ. Պապանյանն անձամբ է շրջում քաղաքում՝ քարոզչական նյութերի առկայությունն ստուգելու նպատակով, այնուամենայնիվ դրանք շարունակում են մնալ արգելված վայրերում: