Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը զգուշացրել է խախտում կատարած կուսակցություններին
15:54, October 1, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակը արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելու վերաբերյալ օրեր առաջ գրություն էր ուղարկել թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ նշելով, որ քարոզչական նյութեր են փակցված Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում գործող կրթական հաստատությունների, հասարակական սննդի կետերի, առևտրի սրահների վրա:
Այսօր՝ 2016 թ. հոկտեմբերի 1-ին ստացվել է թիվ 30 ԸԸՀ-ի նախագահ Տ. Պապանյանի պատասխանը, որի համաձայն՝ Վանաձոր քաղաքի ավագանու ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններին գրավոր զգուշացվել է վերոնշյալ գրության մեջ առկա խախտումները վերացնելու և հետագայում այդպիսիք թույլ չտալու մասին:
Գրությամբ հավելում են, որ խախտումները վերացնելու ուղղությամբ շրջայցեր են իրականացվել և իրականացվում Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների և թիվ 30 ԸԸՀ հանձնաժողովի անդամների կողմից: