Խախտումների վերաբերյալ ներկայացվել են գրություններ և հանցագործության մասին հաղորդումներ: Ամփոփում
23:02, October 2, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Գորիսի մամուլի ակումբի, Իրազեկ Քաղաքացիների Միավորման, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Մարտունու կանանց համայնքային խորհրդի համագործակցությամբ Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտորությունների դիտարկման ընթացքում արձանագրված խախտումների առնչությամբ ներկայացվել են հետևյալ գրություններն ու հանցագործության մասին հաղորդումները.
Գյումրու ոստիկանության Մուշի բաժին գրություն է ներկայացվել այն մասին, որ քաղաքացի Զոյա Ադամյանը լուսանկարել է ընտրողներից Մարիամ Բաղրամյանի քվեաթերթիկը:
Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ թիվ 34/79 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանի փականը անսարք է և չի փակվում:
Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/81 ընտրատեղամասում Արթուր Իսրայելյան անունով անձը նախ ներկայացել է որպես ԲՀԿ վստահված անձ, ապա Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոնի դիտորդ:
Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/56 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նելլի Ավետիսյանը խոչընդոտում է դիտորդների և վստահված անձանց աշխատանքը՝ անիմաստ վիճաբանություններ սկսելով նրանց հետ:
Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/08 ընտրատեղամասում թիվ 37 դպրոցի տնօրենը անընդհատ ելումուտ է անում տեղամաս, իսկ տեղամասի բակում գտնվող անհայտ անձինք խոչընդոտում են դիտորդների աշխատանքը՝ տեղամասի տարածքը 50մ շառավղով դիտարկելու ընթացքում:
34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/59 ընտրատեղամասի նախագահը հեռացրել է խախտում կատարող վստահված անձին, սակայն հրաժարվել է դրա վերաբերյալ արձանագրություն կազմելուց:
Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/79 ընտրատեղամասում Հայկական վերածնունդ կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Համլետ Սարուխանյանը որպես կուսակցության լիազոր ներկայայցուցիչ գտնվում է տեղամասում, դրա վերաբերյալ նախ զգուշացվել է տեղամասի հանձնաժողովի նախագահին:
Թիվ 34 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 34/21 ընտրատեղամասում
անհայտն անձը «Բալասանյան դաշինք» գրությամբ արկղով սնունդ է բերել և հանձնել հանձնաժողովի նախագահին:
Նույն տեղամասում ժամը 10:13-ի դրությամբ Բալասանյան դաշինքի վստահված անձը իր մոտ առկա ցուցակներում նշումներ է կատարել և ուղղորդել ընտրողներին՝ նրանց տրամադրելով գրություններով թղթիկներ:
Թիվ 30 ԸԸՀ գրություն է ներկայացվել այն մասին, որ 30/14, 30/40, 30/58 ընտրատեղամասերում
կնիքի թանաքաներկըը ցնդում է:
ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոմն Սիրանուշ Թադևոսյանի կողմից 34/56 ընտրատեղամաս տաքսի ծառայության մեքենայով խմբերով ընտրողներ տեղափոխելու վերաբերյալ:
Նույն հաղորդմամամբ նշվել է նաև 34/59 տեղամասում ընտրողներին ստիպողաբար տեղամասեր տանելու և Բալասանյան դաշինքի օգտին քվերակել պարտադրելու, ինչպես նաև թիվ 34/76 և 34/39 ընտրատեղամասերում ուրիշի փոխարեն քվեարկության վերաբերյալ:
ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև 34/64 ընտրատեղամասում Բալասանյան Դաշինքի վստահված անձի և ընտողներից մեկի միջև վիճաբանության վերաբերյալ:
Թիվ 30/01, 30/22, 30/49 և 30/03 ընտրատեղամասերում ևս ուրիշի փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել, ներկայացվել է գրություն ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին:
Թիվ 30/51 ընտրատեղամասից 50 մ շառավղով կուտակումներ և ուղղորդումներ նկատելու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:
30/01, 30/22 և 30/49 ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու վերաբերյալ գրություն է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:
30/01, 30/03 և 30/48 տեղամասերում ընտրողներին խմբերով ընտրատեղամաս տեղափոխելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:
30/14 ընտրատեղամասում ընտրողներին խմբերով տեղափոխելու վերաբերյալ հանցագործության մասին ահղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին:
30/06 ընտրատեղամասում քվեատուփը սահմանված կարգով զմռսած չլինելու վերաբերյալ գրություն է ուղարկվել թիվ 30 ԸԸՀ և հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին:
Վանաձորի 30/47 ընտրատեղամասում ժամը 20:00-ից հետո լրագրողի մուտքը տեղամաս արգելելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի մամուլի ակումբ
Իրազեկ Քաղաքացիների Միավորում
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ