«Զոմբինիների» բուժման հնարը ներքին իմունիտետի հայտնաբերումն է ընդդեմ տգիտության, մեծամտության, թերարժեքության, ագրեսիվության ու ստրկամտության
14:39, December 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵթե տգիտությունը, խավարամտությունն ու ստրկամտությունը, անդաստիարակությունն ու բարդույթավորությունը սահմանափակվեր միայն առանձին անձանց հարաբերությունների դաշտում ու մնար զուտ այդ տիրույթում, ապա դա սահմանափակված լինելով միայն այդ անձանց շրջանակում, կհանդիսանար ընդամենը պետության կրթական, սոցիալական, տնտեսական, քաղաքական ինստիտուտների կողմից լուծելիք խնդիրներից մեկը, որպեսզի այդ համաճարակը չտարածվի ողջ հանրության ու պետության մեջ: Բայց երբ այդ բոլոր հատկանիշներով վարակված են նշված պետսկան ինստիտուտները, դրանք այլևս դառնում են հանրության գլխացավանքը, որը ոչ միայն անօգուտ, պարազիտի նման խժռում է հանրային ժամանակն ու ռեսուրսները, այլև վտանգում է ինքնին հանրության ու պետության գոյությունը:
Ավելին, այն ինչ որ պահի վտանգում է նաև հարևան հասարակությունների և պետությունների գոյությանը, ինչպես ժանտախտը:
Այսինքն, այսպես շարունակվելու դեպքում առաջին, հրատապ քայլը լինելու է այդ հանրային ժանտախտով վարակված տարածքի մեկուսացումը և որպես այն որպես կարանտինային տարածք հայտարարելը` որպես կանխարգելիչ քայլ: Այնուհետև երկրորդ քայլը կարող է լինել վարակազերծման միջոցառումների իրականացումը` որպես մարդասիրական քայլ:
Հիմա կմնանք այն աստիճան վարակված, որ բուժման ենթակա լինենք, թե կհասնենք այն աստիճանի, որ միակ քայլը կմնա միայն մեզ մեկուսացնելը:
«Զոմբինիների» բուժման հնարը ներքին իմունիտետի հայտնաբերումն է ընդդեմ տգիտության, մեծամտության, թերարժեքության, ագրեսիվության ու ստրկամտության:
Էլ ինչքան ժամանակ, մարդկային կյանքեր ու ճակատագրեր ենք զոհաբերելու “զոմբիացումից” ազատվելու գիտակցությանը հասնելու համար: