ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննությունը՝ այսօր
11:59, January 24, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. հունվարի 24-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցը, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները:
Ա. Պողոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների գործողություններին իրավական գնահտական տալու պահանջով նաև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ՀՔԾ: 2016 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Անուշ Պողոսյանի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ս. Ավետիսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2016 թ. օգոստոսի 12-ի որոշման դեմ ներկայացված բողոքը: