ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Մաշտոցի պողոտայի ցուցարար Վահրամ Պետրոսյանի
10:03, January 26, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հունվարի 26-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Վ. Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Վ. Պետրոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Տես նաև՝ Մաշտոցի պողոտայի ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով ևս մեկ նախնական դատական նիստ նշանակվեց