Հայաստանում հոգեկան առողջության ռազմավարության մշակումը. Հայաստանում հոգեկան առողջության քաղաքականությունը մշակող աշխատանքային խմբի գործունեության վերանայում
18:10, February 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Պացիենտների իրավունքներՏարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի կիզակետում է եղել միայն հիվանդանոցային՝ ստացիոնար հոգեբուժական օգնությունը, ինչի արդյունքում համայնքային մակարդակով ծառայություններ տրամադրելու ներուժը սահմանափակվել է: Հոգեբուժական օգնությունը տրամադրվել է բացառապես մասնագիտացված հոգեբուժական հաստատություններում, այդ թվում՝ հիվանդանոցներում և սոցիալական հոգենյարդաբանական կենտրոններում:
2010 թվականին Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: 2013 թվականից սկսած՝ պետական քաղաքականության երկու փաստաթուղթ, այն է՝ Հոգեկան առողջության ռազմավարությունը և Հայեցակարգը՝ Միջոցառումների ծրագրի հետ մեկտեղ ընդունելով՝ Կառավարությունը պարտավորվել է սկսել հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման գործընթացը և քաղաքականության մակարդակով ներդնել համայնքահեն ծառայություններ:
Այս փաստաթղթի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման շրջանակներում արձանագրված գործընթացները, ձեռքբերումները և ընթացիկ խնդիրները: Ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքահեն ծառայությունների մոդելի ներդրման գործընթացն ուղեկցվել է մի շարք մարտահրավերներով, որոնք շատ թե քիչ հաղթահարվել են: Գործընթացը համարվում է հաջողված, քանի որ համայնքահեն մոդելի ներդրման հարցն այժմ ընդգրկվել է Կառավարության օրակարգում, և սերտ համագործակցություն է հաստատվել պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր և հանրային հատվածների հետ: Այդուհանդերձ, ի լրումն խտրական վերաբերմունքի և հասարակության կողմից խարանավորման խնդիրների՝ ևս մեկ մարտահրավեր է պետական բյուջեից համապատասխան հատկացումների բացակայության և մասնագետների, պետական պաշտոնյաների և հանրության ավելի լայն զանգվածների շրջանում հոգեկան առողջության խնդիրների մասին գիտելիքի և իրազեկվածության պակասի պատճառով համայնքահեն ծառայություններ մոդելներն այժմ գործարկելու անհնարինությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ