Վարչական դատարանում քննվող երկու գործերով դատաքննություն է նշանակվել
19:19, February 22, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ ՀՀ Վարչական դատարանում նշանակված էր անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը:
Ավելի ուշ դատարանը քննության առավ Մաշտոցի պողոտայի ցուցարար Նաիրա Բադալյանի դեմ Ոստիկանության հայցի քննությունը, այս գործով պատասխանողի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը նաև հակընդդեմ հայց է ներկայացրել:
Երկու գործերով էլ Վարչական դատարանն անցավ դատաքննության:
Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: