Շարմազանովը ընդունում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան
16:04, March 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներԻնչպես հիշում եք՝ օրեր առաջ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ նշել էր, որ Հայաստանում՝ իշխանության կողմից որևէ քաղաքական հետապնդում չի իրականացվում, և որ քաղբանտարկյալներ չկան, պատրաստակամություն հայտնելով՝ ցանկացածի հետ բանավիճել այդ թեմայով:
Այդ ամենին՝ Politik.am-ի հետ զրույցում, արձագանքել էր իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար՝ Արթուր Սաքունցը, նշելով որ ընդունում է «մարտահրավեր»-ը և սպասում՝ Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճի հրավերին, որը կարող է կազմակերպել Էդուարդ Շարմազանովը:
Այսօր ևս Politik.am-ի թղթակիցը կապ հասատատեց Արթուր Սաքունցի հետ, տեղեկանալու, արդյոք արձագանքել է Էդուարդ Շարմազանովը «մարտահրավեր»-ի առաջարկին, ինչին ի պատասխան Սաքունցը ասաց. «Պարոն Շարմազանովը, եթե շարունակում է լռության մատնել բանավիճելու վերաբերյալ իմ մարտահրավերը, դա ցույց է տալիս, որ ինքը վստահ չէ իր փաստարկների վրա, և այս լռությունը կնշանակի, որ Շարմազանովը ընդունում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ»: