Արդյո՞ք պահանջվող տեղեկատվությունը պետական գաղտնիք է. Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը՝ վաղը
18:01, March 2, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 3-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Վարչական դատարանում նշանակված է ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
Հիշեցնենք՝ Կազմակերպությունը 2016 թ. հոկտեմբերի 12-ի գրությամբ պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը:
Պաշտպանության նախարարությունը, սակայն, այն որակել է որպես ՀՀ զինված ուժերի կազմակերպչական կառուցվածքը բացահայտող պետական գաղտնիք և մերժել տեղեկատվության տրամադրումը: