«Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով ևս մեկ դատական նիստ է նշանակված
18:59, March 15, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը:
Ս. Սիմոնյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: