Տեղեկանք 2017 թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին
July 6, 2017 ՏեղեկանքՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 2017 թ. առաջին կիսամյակում մահացության դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները:
Համաձայն դրա՝ 2017 թ.-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 23 ժամկետային և 13 պայմանագրային զինծառայող, ընդհանուր թվով՜ 36 զինծառայող:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր մահացության 136 դեպք, որի գերակշիռ մասը՝ 77 զինծառայող, 2016 թ. ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով:
Ամբողջ 2016 թ-ի մահացության թվերի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ճշտված տեղեկությունները ներկայացված են 2017 թ-ի հուլիսի 6-ին հրապարակված «2016 թ-ին ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ ճշտված տեղեկությունների մասին» տեղեկանքում:
2017-ի առաջին կիսամյակում մահացության 36 դեպքից 16-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 4-ը՝ սպանության, 6-ը՝ դժբախտ պատահարների, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 4-ը՝ առողջական։ 34-ի վերաբերյալ կան պաշտոնական հաղորդագրություններ, մյուս 2 դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրվել են միայն ԶԼՄ հրապարակումներից։
2 զինծառայողի դեպքում մահացությունը տեղի է ունեցել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ 1-ի դեպքում՝ աշխատանքի գնալու ճանապարհին, մյուս դեպքերում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ:
30 մահացության դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 6-ով քրեական գործ հարուցելու վերաբերյալ տեղեկություն չկա:
Տեղեկանքում մահացության թվերը ներկայացված են նաև նախորդ տարիների համեմատությամբ՝ ըստ հանգամանքների:
Ըստ դրա՝ եթե 2013-2017 թթ. մահացությունների դեպքերը դիտարկենք առանց 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետեւանքով մահվան դեպքերի՝ կնկատենք, որ 2013-2017 թթ. ընթացքում ավելի շատ մահացություններ գրանցվել են խաղաղ պայմաններում /92/, քան հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով /76/:
Ուսումնասիրելով հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ կիրառված զինատեսակները և դրանց կիրառման քանակը՝ նկատում ենք, որ կիրառված զինատեսակների քանակը կտրուկ աճել է:
Տեղեկանքում ներկայացված են նաև մահացության առանձին դեպքերը՝ մանրամասն նկարագրությամբ:
Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: