Հերթական անգամ իշխանությունը կարող է գցել ոչ թե ԵՄ-ին, այլ մեզ. Սաքունց
10:13, October 18, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Հիմնական խնդիրը կայանում է հետևյալում՝ որքանո՞վ են բավարար ՀՀ իշխանությունների կամքը իրականացնելու ԵՄ-ի հետ այդ համաձայնագրով նախատեսված փոփոխությունները: Բավական լուրջ փաստաթուղթ է, որի հիմքում ամրագրված է արժեքային այն ամբողջ համակարգը, որը կոչվում է ժողովրդավարություն և մարդու իրավունքներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստին: Նրա խոսքով՝ տեքստը ամբողջովին համապատասխանում է ՀՀ և միջազգային պարտավորություններին, և ամբողջովին բխում է նաև ՀՀ Սահմանադրությամբ հռչակված դրույթներին:
Իրավապաշտպանը նշեց, որ եթե մի պահ պատկերացնենք, որ համաձայնագիրը ստորագրվելու է, բայց արդյոք այն իրականացվելո՞ւ է:
Նրա խոսքով՝ կոմպլեմենտար քաղաքական մտածելակերպ և մոտեցում այլևս հնարավոր չէ խաղալ, որովհետև կյանքը և իրավիճակը կանգնեցրել են կոշտ երկընտրանքի առջև, համատեղել երկու անհամատեղելին այլևս անհնար է:
«Եթե նույնիսկ ստորագրվի, ցավոք սրտի, դա կլինի որպես փաստաթուղթ, որովհետև ԵԱՏՄ կանոնները ինչպե՞ս են համատեղվելու ազատ առևտրի կամ տնտեսական զարգացման ոլորտում փոփոխությունների հետ: Ինչպե՞ս են նոր էներգետիկ ռեսուրսների ձևավորման աղբյուրները համատեղվելու «ՀայՌուսգազարդ»-ի ստրատեգիական փակուղային պայմանագրերի հետ»,- ասաց Արթուր Սաքունցը: