Լրագրող Արփի Մախսուդյանի գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 30-ին
15:40, November 14, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ լրագրող Արփի Մախսուդյանի գործով բողոքի քննության շրջանակում 2017թ. նոյեմբերի 10-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ին:
Նիստը հետաձգվել է բողոքաբերի միջնորդությամբ՝ գործում առկա փաստաթղթերի պատճենները ստանալու նպատակով:
Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակիցները լրագրողի տուն էին մտել 2017 թ. մայիսի 11-ին՝ 7:30-ի սահմաններում և փորձել խուզարկություն իրականացնել: Դիմադրության հանդիպելով՝ սպառնացել են բաժին տանել Ա. Մախսուդյանի սկեսրայրին, ահաբեկել են տան անդամներին և միայն երբ լրագրողը փորձել է զանգահարել իրավաբանին, սպառնալիքներ հնչեցնելով՝ հեռացել են: Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, ապա կարճվել:
Ա. Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը քրեական գործը կարճելու՝ 2017 թ. հունիսի 27-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան: