Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով հերթական նիստն է նշանակված
18:09, November 28, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2017 թ. հոկտեմբերի 19-ին նշանակված դատական նիստը նետաձգվեց դատավորի՝ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:
Նկատենք, որ այս գործով դատական նիստերը պարբերաբար տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են: