Հաշմանդամության կարգ չստացած անձը պահանջում է անվավեր ճանաչել ԲՍՓ գործակալության որոշումը
18:28, November 29, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:50-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի հաշմանդամության կարգ չստացած Մ. Բ.-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության:
Նախկինում երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված Մ. Բ.-ը ՀՀ ԲՍՓ 2017 թ. օգոստոսի 4-ի որոշմամբ հաշմանդամության կարգ չի ստացել: Վերադասության կարգով բողոքարկման արդյունքում որոշումը մնացել է անփոփոխ:
Մինչդեռ Մ. Բ.-ի ունեցած առողջական խնդիրների դեպքում հաշմանդամություն առաջացնող հիվանդությունը կարող էր բացահայտվել դրա կլինիկական դրսևորումների փուլերը, ձևերը, աստիճանները որոշելու դեպքում, ինչը չի արվել:
ՀՀ ԲՍՓ 2017 թ. օգոստոսի 4-ի որոշումն անվավեր ճանաչելու հարցով Մ. Բ.-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել է դատարան: