«Ազատության խոսքը» խորագրով թատերախաղ՝ նվիրված խոսքի ազատության համար դատապարտված գրողներին
11:31, December 9, 2017 | Հայտարարություններ, ՍեփականՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու «Ազատության խոսքը» խորագրով միջոցառման, որի ընթացքում կներկայացվի թատերախաղ՝ ոգեշնչված քաղաքական հայացքների համար բանտարկված գրողների տեքստերից և Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկը» վեպից։
Թատերախաղը ստեղծվել է Թալ Ալ-Մալլուհիի (Սիրիա), Ֆարաջ Ահմադ Բիրքդարի (Սիրիա), Սեպիդեհ Ջոդայրիի (Իրան) և հանրահայտ գրող Ջեք Լոնդոնի տեքստերի համադրումից:
Միջոցառումն իրականցվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Էվա Յաշկովայի նախաձեռնությամբ։
Սպասում ենք ձեզ 2017 թ․ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00֊ին, Վանաձորի «Ջազ» սրճարանում։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև անհայտ կորածների խնդրի թեմայով Էվա Յաշկովայի հեղինակած նկարների ցուցահանդեսը։
Թատերախաղից հետո մենք հրավիրում ենք Ձեզ միանալու մեզ՝ խնդրագրեր գրելու՝ ի պաշտպանություն այն գրողների, ովքեր դիմակայում են մարդու հիմնարար ազատության՝ ազատ արտահայտման իրավունքի ճնշմանը, և իրենց՝ տեղեկատվության տարածման իրավունքի դեմ ոտնձգությանը:
Ձեզ հետ կարող եք բերել նաև գրքեր՝ քրեակատարողական հիմնարկների գրադարանների համար։ Ողջունելի են հատկապես օտար լեզուներով գրքերը։
Տեղեկատվություն թատերախաղի համար օգտագործված տեքստերի հեղինակներ մասին
Թալ Ալ-Մալլուհի [Սիրիա]
Կարգավիճակը՝ բանտարկված
Սիրիացի ուսանող, բանաստեղծ և բլոգեր, ով կալանավորվել է 2007թ.-ի դեկտեմբերին և Դամասկոսի պետական անվտանգության դատարանի կողմից դատապարտվել 5 տարվա ազատազրկման «օտար պետությանը տեղեկատվություն տրամադրելու համար»: Թեև նրա ազատազրկման ժամկետն արդեն սպառվել է, նա ազատ չի արձակվել, և կարծիք կա, որ նրան դեռ պահում են սիրիական իշխանությունները՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի: Դատավճիռը հիմնավորող ոչ մի ապացույց չի ներկայացվել, և հավանական է, որ նրան թիրախավորել են նրա բլոգի գրառումների բովանդակության համար, ներառյալ բանաստեղծություններն ու սոցիալական մեկնաբանությունը՝ նվիրված այն խնդիրներին, ինչպիսին է պաղեստինցիների վիճակը, ինչպես նաև ազատության, խաղաղության և հանդուրժողականության կոչերը: Նա արաբական աշխարհում հայտնի է որպես «խղճի ամենաերիտասարդ բանտարկյալը»:
Ֆարաջ Ահմադ Բիրքդար [Սիրիա]
Կարգավիճակը՝ ազատ արձակված
Ֆարաջ Ահմադ Բիրքդարը սիրիացի լրագրող է և բանաստեղծ, ով ավելի քան տասներեք տարի բանտարկված է եղել իր մտքերն ազատ արտահայտելու և ոչ բռնի քաղաքական գործունեության ոլորտում աշխատանք ծավալելու համար: Նա բանտարկվել է 1987թ.-ին՝ արգելված Հիզբ ալ-՛Ամալ ալ-Շույու՛ին՝ Կոմունիստական գործունեության կուսակցությանն անդամակցելու կասկածանքով և կալաքի տակ է մնացել 7 տարի՝ առանց որևէ մեղադրանքի կամ դատավարության: Երբ 1993թ.-ին մեղադրանքները վերջապես ներկայացվեցին, 15 տարի ավելացվեց նրա ազատազրկման ժամկետին: Քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ Բիրքդարին հաջողվել է բանաստեղծությունների ժողովածու ստեղծել («Թևերը տարածած աղավնի»)՝ չնայած թղթի և գրչի բացակայությանը: Այժմ նա ապրում և ստեղծագործում է Շվեդիայում:
Սեպիդեհ Ջոդեյրի [Իրան]
Կարգավիճակը՝ արտաքսված
Սեպիդեհ Ջոդեյրին իրանցի բանաստեղծ է, ով թարգմանել է Ժուլի Մարոյի «Կապույտը ամենաջերմ գույնն է» վեպը ֆրանսերենից պարսկերեն: Գրքում առկա համասեռականության թեմայի պատճառով նրան հայտարարեցին պերսոնա նոն գրատա՝ «անցանկալի անձ» Իրանում՝ արգելելով նրան մնալ հայրենիքում և ստիպելով ապրել արտաքսման մեջ: Այս հանգամանքներում նրա աշխատանքը խիստ գրաքննության է ենթարկվել և անգամ արգելվել Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այժմ նա ապրում և ստեղծագործում է Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջանում):