Հաշմադամության կարգ չստացած Ս. Գ.-ն պահանջում է անվավեր ճանաչել ԲՍՓ որոշումը
18:08, January 23, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018 թ. հունվարի 23-ին, ՀՀ Վարչական դատարանը քննում էր հաշմանդամության կարգ չստացած Ս. Գ.-ի հայցը:
Նրա շահերը դատարանում ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը:
Վերջիններս պահանջում են անվավեր ճանաչել Ս. Գ.-ի համար հաշմադամության կարգ չսահմանելու՝ ՀՀ ԱՍՀՆ ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը:
Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Անահիտ Մարտիրոսյանը հնաձնաժողովի նախագահ լինելու փաստը վկայող փաստաթուղթ դատարան չներկայացրեց, ինչի արդյունքում նրա լիազորությունները չհաստատվեցին:
Ս. Գ.-ի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը միջնորդեց թույլատրել հայցի առարկայի փոփոխություն կատարել՝ Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին Ս. Գ.-ի վերաբերյալ բարենպասատ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու մասով:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և կատարված փոփոխության մասին պատասխանողին իրազեկելու նպատակով դատական նիստը հետաձգեց:
Հաջորդ դատական նիստը 2018 թ․ փետրվարի 20-ին է՝ ժամը 14։30-ին։