Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու պահանջով հայցի քննությունը՝ այսօր
12:21, February 28, 2018 | Մամլո հաղորդագրություններԱյսօր՝ 2018 թ. փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում կշարունակվի ՀՀ Գլխավոր դատախազության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ 2017թ. դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն որոշում կայացնել և այն Կազմակերպությանը տրամադրել:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգվեց դատարան ներկայացած դատախազ Շահբազյանի՝ համապատասխան լիազորագիր չունենալու պատճառով: