Հայտարարություն՝ ցուցարարների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ
18:13, April 18, 2018 | Համատեղ, Հայտարարություններ2018 թ․ ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հավաքի ընթացքում հայտարարվեց հաջորդ օրը հավաքի մասնակիցների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունների շարունակման մասին։ Միաժամանակ զգուշացվեց սադրիչ խմբերի առկայության մասին։
Այդ հայտարարությունից ժամեր անց Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նման սադրիչ խմբի կողմից բախումներ հրահրվեցին ոստիկանների, քաղաքացիների և լրագրողների հետ, որոնք ուղեկցվեցին համայնքային գույքի և ոստիկանության ավտոմեքենաների վնասումներով։ Տարածված տեսանյութերից երևում է, որ այդ գործողությունները չեն նախաձեռնվել կամ իրականացվել խաղաղ ցուցարարների կողմից։
Գտնում ենք, որ նման սադրիչ գործողությունները նպատակ են ունեցել հող նախապատրաստելու ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից քրեական հետապնդումների իրականացման համար:
2018 թ․ ապրիլի 18-ին ՀՀ Դատախազությունն իր տարածած հայտարարությամբ պնդում է, թե իբր Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նախորդ օրը զանգվածային անկարգությունները կազմակերպել են հավաքի մասնակիցները, և հայտնում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քրեական գործի հարուցման մասին:
Այնուամենայնիվ, թեև սադրիչ խմբի կողմից Մաշտոց-Թումանյան խաչմերուկում իրականացված գործողություններին ներկա էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներ և մեքենաներ, ինչպես տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեն, այդ բախումներում ներգրավված որևէ անձ բերման չի ենթարկվել։
Փոխարենը ապրիլի 17-ին և ապրիլի 18-ին բռնությամբ և առանց որևէ իրավական հիմնավորման ՀՀ Ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների և փորձում է նրանց որպես կասկածյալ ներգրավել զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման հիմքով։
Հաշվի առնելով դեպքի վայրից առկա տեսանյութերը, ինչպես նաև ցուցարարների՝ մինչ օրս ցուցաբերած խաղաղ վարքը՝ պնդում ենք, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը անընդունելի և ապօրինի է։
ՀՀ Ոստիկանությանից պահանջում ենք ՝
- Բացահայտել սադրանք և բռնություններ հրահրող անձանց՝ ապահովելով քաղաքացիների, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների անվտանգությունը։
- Դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ ապօրինի քրեական և վարչական հետապնդումը։
- Բացառել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության որևէ կիրառում։
Դիմում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝
- Անհապաղ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների (այդ թվում՝ քաղաքացիական հագուստով) կողմից ցուցարարների նկատմամբ բռնության և այլ անօրինական գործողությունների դեպքերով
- Անհապաղ քննություն իրականացնել խաղաղ ցուցարարներին ոստիկանության բաժիններում սահմանված երեք ժամից ավելի ապօրինի պահման վերաբերյալ
Հայտարարությանը միացած կազմակերպություններ
Ագաթ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Դիսըբիլիթի ինֆո ՀԿ
Եղեգնաձորի Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն
Երևանի մամուլի ակումբ ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ ՀԿ
Իմ իրավապաշտպանը ՀԿ
Իջևանի Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
Իրավունքի ուժ իրավապաշտպան ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
“Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա” սպառողական կոոպերատիվ
Խաղաղության Երկխոսություն ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Հկ
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ
Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ ՀԿ
Հասարակական պաշտպանների միություն ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Հոգևոր Հայաստան ՀԿ
Հրազդանի Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Մեղրու կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Ռադիո Հայ Գյումրի
Վելես իրավապաշտպան ՀԿ
Փինք Արմենիա ՀԿ
Քալրֆուլ Հաուս Սոցիալ–մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Ազատ քաղաքացի քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Անմեղության հայկական ծրագիր» իրավապաշտպան ՀԿ
«Խազեր» Էկոլոգամշակութային ՀԿ
Հյուման Ռայթս Հաուս Երևան
«Շողեր միություն» ՀԿ
Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ
Հայտարարությանը միացած անհատներ
Անի Աղագյուլյան, իրավապաշտպան, ԵՊՀ ասպիրանտ
Նարինե Գալստյան, ուսանողուհի
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան