ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին իրականացնելու է դասընթացներ զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
14:03, June 7, 2018 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին իրականացնելու է դասընթացներ Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար:
Դասընթացները նպատակ ունեն զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկներին, զինծառայողներին եւ նրանց հարազատներին իրազեկել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, տրամադրել տեղեկություններ վերջին ժամանակահատվածում իրականացված օրենսդրական փոփոխությունների մասին: Դասընթացի ժամանակ մասնակիցները կծանոթանան նախազորակոչային, զորակոչային ժամանակահատվածի եւ զինվորական ծառայության ընթացքում իրենց իրավունքներին եւ պարտականություններին, զորակոչի գործընթացում ներգրավված մարմինների գործունեությանը, անհրաժեշտ ընթացակարգերին, մասնավորապես՝ զինվորական հաշվառման, ծանուցման, բժշկական հետազոտությունների, որոշումների կայացման, որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկման մեխանիզմներին եւ այլ հարցերի:
Դասընթացին եւ դրանից հետո անհրաժեշտության դեպքում մասնակիցներին կտրամադրվի իրավական եւ բժշկական խորհրդատվություն, հարկ եղած դեպքում կազմակերպության իրավաբանը կներգրավվի բողոքարկաման եւ դատական պաշտպանության գործընթացում, եթե քաղաքացիները համաձայն չեն իրենց պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների հետ:
Դասընթացները տեղի կունենան Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Սեւան, Արմավիրի մարզի Արմավիր, Սյունիքի մարզի Գորիս, Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքներում եւ Երեւանում: Յուրաքանչյուր քաղաքում տեղի ունեցող դասընթացների կոնկրետ օրերի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Դասընթացներին կարող են մասնակցել նշված մարզերի տարբեր քաղաքային եւ գյուղական համայնքներից զորակոչիկներ, զինծառայողներ կամ նրանց հարազատներ, որոնց կփոխհատուցվեն տրանսպորտային ծախսերը:
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել ներքոնշյալ էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ նշված հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
Աշտարակում՝ էլ. փոստ եւ հեռախոս՝ asadikyan@hcav.am 093 339 441 կամ shushan-2014@mail.ru 094 240 128
Սեւանում՝ էլ. փոստ եւ հեռախոս՝ asadikyan@hcav.am 093 339 441 կամ arm.harutyunyan98@mail.ru 099 360 283
Արմավիրում՝ էլ. փոստ եւ հեռախոս՝ asadikyan@hcav.am 093 339 441 կամ susanna.matinyan92@gmail.com 055 524 406, 098 554 406
Գորիսում՝ էլ. փոստ եւ հեռախոս՝ asadikyan@hcav.am 093 339 441 կամ avetdishunts7@gmail.com 094 064 427
Եղեգնաձորում՝ էլ. փոստ եւ հեռախոս՝ asadikyan@hcav.am 093 339 441 կամ asryan.mane@mail.ru 093 150 317
Երեւանում՝ էլ. փոստ եւ հեռախոս՝ asadikyan@hcav.am 093 339 441 կամ emmashahinian@gmail.com 099 099 954