Մարինա Պողոսյանի գործով բողոքի քննությունը՝ վաղը
18:10, July 24, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 25-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Շենգավիթի նստավայրում կշարունակի Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշման դեմ բողոքի քննությունը:
Նախորդ դատական նիստին Ա. Սաքունցը դատարանում ներկայացրեց բողոքի հիմքերն ու հիմնավորումները և միջնորդեց ստանալու քննիչի որոշմամբ վկայակոչված նախապատրաստված նյութերը՝ հասկանալու համար, թե որքանով է վարույթն իրականացնող մարմինը ջանքեր գործադրել նյութերի նախապատրաստման փուլում:
Միջնորդությունը բավարարվեց: