«Անկախ դիտորդ»-ը հրավիրում է համագործակցելու դիտորդական առաքելության շրջանակում՝ որպես հավաքագրող, դիտորդների համակարգող կամ իրավաբան
12:55, August 3, 2018 | Հայտարարություններ«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, հրավիրում է համագործակցելու՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը դիտորդություն իրականացնելու համար:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար, և նախատեսվում է նախնական վերապատրաստում:
Պարտականությունների նկարագրություն.
Հավաքագրողներ / Համակարգողներ
– Դիտորդների հավաքագրման մասին հայտարարության տարածում, տվյալների հավաքում և կապի պահպանում
– Դասընթացների, հանդիպումների և ընտրությունների օրը դիտորդների տեղափոխության և մասնակցության համակարգում
– Դիտորդների աշխատանքի վերահսկում, փոխհատուցման կազմակերպում
Իրավաբաններ
– Խորհրդատվության տրամադրում իրենց կցված դիտորդներին
– Անհրաժեշտության դեպքում գրությունների պատրաստում և ուղարկում
– Խախտումների վիճարկման հետագա գործընթացներում ներգրավվելու հնարավորություն
Տեղեկատվություն մուտքագրողներ
– Քվեարկության օրը դիտորդներից տեղեկատվության պարբերական հավաքագրում և համակարգում Google Forms-ի միջոցով
– Խախտումների դեպքերի փոխանցումը իրավաբաններին
– Միջանկյալ արդյունքների հիման վրա զեկույցների կազմման մասնակցություն
Վերոնշյալ հաստիքներին դիմելու համար ուղարկեք ձեր CV-ն և ուղեկցող նամակը independentobserverarm@gmail.com հասցեին՝ թեմայի դաշտում նշելով համապատասխանաբար՝ «Համակարգող», «Իրավաբան» կամ «Մուտքագրող» և Ձեր անունը:
Ուղեկցող նամակում խնդրում ենք մանրամասնել ընտրական գործընթացների հետ կապված Ձեր փորձի և ներգրավման շահագրգռվածության մասին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2018 թ. օգոստոսի 12՝ ժ․ 23:59:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային օրերին և ժամերին զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել independentobserverarm@gmail.com էլ. փոստի հասցեին:
Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո: