Իրավական ակտերի նախագծեր
Շահերի պաշտպանության նպատակներից մեկն է օրենսդրության փոփոխությունը:
Հաշվի առնելով, որ հասարակության մեջ առկա բազմաթիվ խնդիրների պատճառ է հանդիսանում տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրության անկատարությունը, դրա անհամապատասխանությունը միջազգային նորմերին` ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է մարդու իրավունքների վերաբերյալ իր գործունեության, մասնավորապես` իրավաբանական խորհրդատվության և մոնիթորինգների արդյունքում արձանագրված խնդիրներին օրենսդրական փոփոխությունների միջոցով լուծում տալուն ուղղված գործունեությունը:
Related events
-
Այլընտրանքային աշխատանքային ծառայողի՝ ծառայության վայրն ինքնակամ թողնելու վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթը փոփոխվում է. ՀՔԱՎ-ն առաջարկներ է ներկայացրել դրա վերաբերյալ
February 19, 2018Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «ՀՀ Քրեական օրենսգրքի 327.1 հոդվածի (Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 2018 թ. փետրվարի 13-ին առաջարկներ է ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանրագիր է ներկայացրել Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ
February 19, 20182018 թ. փետրվարի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Արդարադատության նախարարություն է ներկայացրել հանրագիր, որով առաջարկներ է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ
February 8, 2018Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. փետրվարի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարությանը առաջարկներ է ներկայացրել գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ
September 23, 2017Իրականացված վերլուծության արդյունքում վերհանվել են մի շարք իրավական, կառուցվածքային և տեխնիկական խնդիրներ։ Նախագծում բացակայում են վերստուգիչ չափորոշիչներ, առանձին գործողությունների համար սահմանված չեն կատարման ժամկետներ, որոշ միջոցառումներ, գործողություններ և արդյունքներ հստակեցման և խմբագրման կարիք ունեն։
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկներ է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած օրենքների նախագծերի վերաբերյալ
September 14, 20172017 թ. հուլիսի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ստանալու նպատակով:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
September 12, 20172017թ․ օգոստոսի 9-ին ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով առաջարկվող մի շարք կարգավորումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր դիրքորոշումը:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գնահատականները՝ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
December 5, 2016«Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ օրենքի նախագիծը 2016 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է իր գնահատականները:
-
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծում մի շարք կարևոր դրույթներ չեն ներառվել
November 3, 2016Այսօր՝ 2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկներից միայն մեկն է ընդունվել:
-
Անկախ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմ
July 17, 2015Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրով սահմանված է Ռազմական օմբուդսմենի ներդրման անհրաժեշտությունը. Ծրագրի 115-րդ կետով որպես գործողություն սահմանված է Ռազմական օմբուդսմենի ստեղծումը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումներին համապատասխան:
-
Քրեական արդարադատության շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացումը Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում
March 5, 20152015 թ. մարտի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, արձանագրելով