Search Results for: Տիգրան Վարյան

«Մեղադրանքը շինծու է, պատկերացրեք՝ Կարող Եղնուկյանին մեղադրում են նաև, որ ՊՊԾ գնդում ոստիկան պատանդ է պահել». փաստաբան

Ընդդիմադիր գործիչ Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նրա գործողություններում հանցագործության տարր անգամ չկա: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր 1 մլն դոլար գրավի դիմաց Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:… Continue reading

Leave a comment

«Տփին, կամերան վեկալեցին, մեջինը ջնջեցին». Վկայի ցուցմունք, թե ինչպես են ոստիկանները ԶԼՄ ներկայացուցչի հետ վարվել

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սարի թաղի ցույցերին մասնակցած Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստն էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են ոստիկանների վրա քարեր նետելու, բռնություն գործադրելու մեջ: Այս նիստին 25 վկայից դատարան էր ներկայացել միայն մեկը՝ Տիգրան Գրիգորյանը: Հրաչյա Բոյաջյանի շահերի պաշտպան Արայիկ Զալյանը, ինչպես նաեւ փաստաբան… Continue reading

Leave a comment

«Գևորգ Սաֆարյանը դասական խղճի բանտարկյալ է». Ավետիք Իշխանյան

2 տարվա ազատազրկման դատապարտված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն իր պաշտպանյալի դատաքննությունը համարում է թատերական ներկայացում: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Հայրապետյանը վրդովվեց. «Դատաքննության ընթացքում բացահայտվեցին քննիչների բացահայտ ապօրինությունները: Դատարանը պատվեր կատարեց: Հինգ րոպեում կարելի էր փակել գործը՝ նայելով տեսանյութը, որտեղ երևում է, որ հնարավոր չէր, որ Գեղամ… Continue reading

Leave a comment

«Համամիտ եմ և աջակիցն եմ Տիգրան Խզմալյանի մոտեցումներին»

Օհո․․․․ պետությունը խժռող ու ոչնչացնող կոռուպցիոն համակարգի լափամանից պորտալարով սնվողներն իրենց “ազգային արժեքների” պահապաններ են հորջորջում․․․ Ես համամիտ եմ և աջակիցն եմ Տիգրան Խզմալյանի մոտեցումներին։ Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարությունն ու իրավական պետության ձևավորումն է՝ Եվրոպական ինտեգրումը, եվրասիական ճահիճից ժամ առաջ դուրս գալով․․․․ Պետությունը և նրա քաղաքացիների… Continue reading

Leave a comment

«Մուկուչյանը, եթե հրաժարվի այդ պահանջը կատարելուց, կմնա անգործ». Արթուր Սաքունց

«Հայաստանում չճնշվող պաշտոնյա չի կարող լինել: Ես շատ կզարմանայի, եթե Տիգրան Մուկուչյանը հրապարակավ ընդուներ, որ իրեն հրահանգում են կամ ճնշում: Իրականում Տիգրան Մուկուչյանի շփումը թեկնածուների, այդ թեկնածուներին առաջադրած կուսակցությունների եւ հանձնաժողովականների հետ է, բայց ակնհայտ է , որ ինքը չի կարող չկատարել իր թեկնածությունը առաջադրողի հրահանգը, ակնհայտ է, որ ճնշումների ենթարկվում են նույնիսկ Սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, որի… Continue reading

Leave a comment

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը տարածել են պահանջագիր՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեկ ամսից լրանում է նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի եւ ողբերգական իրադարձության՝ Մարտիմեկյան ջարդի ութերորդ տարելիցը: Այդ օրը իշխանությունները առաջին անգամ կրակեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որի հետևանքով սպանվեցին տասը քաղաքացիներ և հարյուրավորները ստացան տարբեր աստիճանի ֆիզիկական վնասվածքներ և տասնյակ քաղաքացիներ ազատազրկվեցին իրենց քաղաքական հայացքների համար։ Դա անթույլատրելի… Continue reading

Leave a comment

«Սկսիր քեզանից», Սաշիկ Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից, Գագիկ Խաչատրյանից, Տիգրան Սարգսյանից…

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով ԱՄՆ կառավարության եւ ՀՀ գլխավոր դատախազության՝ կոռուպցիայի դեմ համատեղ պայքար ծավալելու վերաբերյալ հայտարարություններին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտ պայմանը քաղաքական կամքն է, քաղաքական որոշումը: «Քաղաքական կամքի արտահայտությունը կամ դրա հիմնավորվածությունը պետք է մենք՝ քաղաքացիներս, տեսնենք, որպեսզի վստահենք… Continue reading

Leave a comment

Հայաստանում առկա է այս աղտոտված վիճակի կոնսերվացիայի վտանգը

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Արդեն ձևավորվել են «այո»-ի և «ոչ»-ի շտաբները, որոնցից մեկը գլխավորում է Հովիկ Աբրահամյանը, մյուսը՝ Լևոն Զուրաբյանը։ Ինչպե՞ս եք գնահատում երկու ճամբարների գործունեությունն ու ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում։ Որևէ անակնկալ կամ արտառոց, անսպասելի բան տեղի չի ունեցել։ Կարծում եմ՝ հանրությանն էլ չի հետաքրքրում, թե «այո»-ի կամ «ոչ»-ի շտաբներն… Continue reading

Leave a comment

Իրավական քյանդրբազություն է

Հերթական անգամ գլխավոր դատախազ Կոստանյանը ամրագրում է, որ ինքը անմիջականորեն շահագրգռված անձ է և որպես Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի շահերի պաշտպան է հանդես գալիս: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը: «Ակնհայտ ապօրինություն է, որովհետև հենց միջնորդություն ներկայացնողը որևէ երաշխիք չունի, որ Տիգրան Խաչատրյանը դրսում գտնվելով, ինչպես Սուրիկ… Continue reading

Leave a comment

Քննիչը միջնորդել է երկարաձգել Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը

«Սդղի գյոլի» տարածքում Հարություն Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով հուլիսի վերջից կալանավորված Տիգրան Խաչատրյանին կալանավայրում ևս երկու ամիս պահելու միջնորդությունը դատարանը կքննի առաջիկա օրերին։ Քննիչը որպես երիտասարդին ազատ չարձակելու հիմք նշել է, որ նա կթաքնվի, կխոչընդոտի կամ անօրինական ազդեցություն կունենա նախաքննության վրա։ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը այս պնդումները համարում է «անհիմն և… Continue reading

Leave a comment

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջի վերաբերյալ

Խստորեն մտահոգված և խորապես անհանգստացած ենք փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ: Տիգրան Հայրապետյանն արդյունավետորեն աշխատել և համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, այդ թվում՝«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության… Continue reading

Leave a comment

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Բազմաթիվ աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Տիգրան Հայրապետյանն, այսօր ինքն է կանգնել փաստի առջև: Փաստաբանի դեմ քրեական գործ է հարուցվել «սադրիչ հարցեր տալու և չափից ավելի միջնորդությունների համար»: «Հասարակական կազմակերպություներից մեկը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կազմակերպության աշխատակիցները, ովքեր այց են կատարել հոգեբուժարաններ, այցերից մեկի ընթացքում հանդիպել են Ջուլիետա Ամալիկյանին և հասկացել են, որ հոգեկան… Continue reading

Leave a comment