Փոխադարձ վստահության ձևավորում
Հակամարտության մեջ գտնվող հասարակությունների՝ միմյանց նկատմամբ ունեցած թշնամանքի եւ անհանդուժողության նվազեցման համար կարեւոր դեր է խաղում փոխադարձ վստահության ձեւավորումը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, պարբերաբար ներգրավելով հակամարտող կողմերի տարբեր ներկայացուցիչներին /կոնֆլիկտից տուժածներ, ուսանողներ, երիտասարդ լրագրողներ/ բազմաբնույթ սեմինարների, դասընթացների եւ միջմշակութային ճանաչողությանն ուղղված այլ միջոցառումներում, փորձում է այդ խմբերի մոտ ձեւավորել փոխադարձ վստահություն, երկխոսելու հնարավորություն եւ պատրաստակամություն:
Related events
-
Եվս մեկ քայլ դեպի հաշտեցում
July 27, 20152015 թվականի հունիսի 6-ից 14-ը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում տեղի ունեցավ «Հաշտեցում. խաղաղության կառուցում հիշողությունների միջոցով» (“Reconciliation: Building Peace Together Through Remembrance”) թեմայով դասընթաց, որին մասնակցում էին մի խումբ երիտասարդներ եվրոպական, մասնավորապես՝ Իտալիա, Գերմանիա, Նիդերլանդներ և Հարավային Կովկասի 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2014”/«ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ 2015»
May 25, 2015Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլ եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար:
-
Թուրքիայում ուսուցիչը շատ է կաշկանդված
August 22, 2014Օգոստոսի 11-17-ը գտնվում էի Թուրքիայում, այդ երկրի տարբեր քաղաքների ու գյուղերի դպրոցներում աշխատող ուսուցիչների հետ 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանության հարցի մասին խոսելու նպատակով: Հանդիպումը կազմակերպել էին Թուրքիայի ՀՔԱ-ն եւ Հայաստանում գործող ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Թեման շատ ծանր էր ու պատասխանատու, հատկապես, որ մեզանից յուրաքանչյուրը (ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմը) նման ֆորմատում երբեք չէր աշխատել, իսկ շատերն առհասարակ առաջին անգամ էին առերեսվում:
-
Ինչպիսին պետք է լինի լավ ոստիկանն՝ ըստ Արթուր Սաքունցի
May 23, 2014«Եթե ոստիկանը չի խախտում քաղաքացիների իրավունքը, արժանապատվությունը չի նվաստացնում, նա է լավ ոստիկան»,- այսօր Ծաղկաձորում տեղի ունեցող սեմինարի ընթացքում քննարկվող «Համայնքային ոստիկանության մոդելի ներդրումը որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ու իրագործման յուրահատուկ ուղղություն» թեմայի քննարման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
-
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը աջակցություն է իրավապաշտպաններին. Արթուր Սաքունց
September 12, 2013Արթուր Սաքունցը նշեց, որ ԱՄՆ աջակցության դրսևորումները լինում են ոչ միայն դատապարտող հայտարարությունների, այլև խրախուսական ՝ տարեկան մրցանակների տեսքով, որոնք տրվում են քաղաքացիական համարձակություն դրսևորած ակտիվիստներին, կին ակտիվիստներին, դատավորներին և այլն:
-
«Մարզպետարանը ճնշել է ուսուցիչներին». հայտարարում է ՀՔԱ-ն
February 7, 2013Մարզպետարանը հերքում է այդ հայտարարությունըՓետրվարի 5-ին Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) տարածած հայտարարության համաձայն` 2013 թ-ի փետրվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում Ստամբուլում կազմակերպվելու է «Ոսուցիչները հանուն ժողովրդավարության եւ խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում» թեմայով դասընթաց:
-
Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում տարածաշրջանային համաժողով
November 23, 20062006թ-ի նոյեմբերի 24-25-ը Վանաձորի Արգիշտի հյուրանոցում /Բաթումի 3 հասցեում/ տեղի կունենա «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողովը: