«Ես լավ եմ ճանաչում Իվան Գրիգորյանին ու վստահ եմ, որ զինվորները մեղավոր չեն». Ժ.Սեֆիլյան
08:22, December 17, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԴեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կհրապարակի Մատաղիսի հայտնի գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, նախկինում Մատաղիսի զորամասի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին մեր լրագրողը հարցրել է, թե ինչ կարծիք ունի Մատաղիսի գործով դատավարության ընթացքի վերաբերյալ և իր կարծիքով Իվան Գրիգորյանի մեղավորության չափաբաժինն այս գործում որքան է: «Ես լավ եմ ճանաչում Իվան Գրիգորյանին, ես հայտնել եմ իմ կարծիքը այս գործի վերաբերյալ, երբ նրանք ազատության մեջ չէին գտնվում, նրանց նկատմամբ սխալ դատավճիռ էր կայացվել, այսօր էլ այն կարծիքին եմ, որ այդ զինվորները մեղավոր չեն»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Իսկ ո՞վ է նրա կարծիքով մեղավոր, մեր լրագրողի այս հարցին Ժիրայր Սեֆիլյանը տվել է հետևյալ պատասխանը. «Չգիտեմ, բայց վստահ եմ, որ զինվորները մեղավոր չեն, ես այս գործի վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ ունեմ և համոզված եմ, որ տղաները մնալու են ազատության մեջ, և էդպես էլ չեն կարողանալու իրենց վերագրել այդ սպանությունը»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը: