«Կանայք, մեդիան և ակտիվիզմը» թեմայով դասընթաց
13:57, August 21, 2012 | Մամլո հաղորդագրություններ2012 թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում /հասցեն՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59/ տեղի կունենա «Կանայք, մեդիան և ակտիվիզմը» թեմայով դասընթաց:
Դասընթացը կանցկացնի Վաշինգտոնի Հովարդի համալսարանի դասախոս Դոկտոր Քերըլին Բայըրլին (վերջում՝ հակիրճ տեղեկություն նրա մասին):
Սեմինարը նպատակ ունի հարստացնել մասնակիցների հմտություններն ու գիտելիքները` կանանց եւ սոցիալական շարժումներում մեդիայի միջոցների կիրառման արդյունավետության մասին: Կներկայացվեն հաղորդակցության ռազմավարության մշակման, մեդիա գործիքների կերտման և արդյունքների գնահատման ուղիներ:
Մասնակիցները սեմինարի ավարտին կսովորեն`
-Զատորոշել առավել արդյունավետ մեդիա միջոցները՝ իրենց քարոզարշավում հաջողության հասնելու համար
-Ընդգծել ֆեմինիստական խնդիրները, սահմանել նպատակ, կազմել կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, գտնել համախոհներ.
-Կիրառել ավանդական և մեդիա գործիքներ`ուղերձները լսելի դարձնելու համար.
-Սահմանել եւ չափել արդյունքները, մշակել ռազմավարական պլանի գնահատման համակարգը, ֆինանսական աջակցություն ստանալու համար համագործակցել հիմնադրամների հետ:
Դասընթացի տևողությունը.
Ժամը 12:00-ից 16:30:
Ովքեր կարող են մասնակցել. ակտիվիստներ, բլոգերներ, լրագրողներ, ՀԿ ներկայացուցիչներ, ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտներ, հետաքրքրված այլ անձինք:
Լեզուն. Անհրաժեշտության դեպքում կապահովվի հաջորդական թարգմանություն:
Ինչպես մասնակցել.
Սեմինարն անվճար է: Դոկտոր Բայըրլին խորհուրդ է տալիս նախքան սեմինարներն ընթերցել Պաոլո Ֆրեիրիի «Ճնշվածների մանկավարժությունը» գրքի առաջին և երրորդ գլուխները, որ հասանելի են առնցանց անգլերեն և հայերեն:
Հայերեն թարգմանությամբ կարճ հատվածներ Ֆրեյրիի «Ճնշվածի մանկավարժություն» գրքից:
http://nametheworld.wordpress.com/category/paulo-freire/:
Գրանցվելու համար խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել` գրելով Անի Ղամբարյանին՝ aghambaryan@hcav.am հասցեով:
Նշում. Սեմինարներին խնդրում ենք գրանցվել դրանց մեկնարկից առնվազն երկու օր առաջ:
Թարմացումներին հետեւեք մեր ֆեյսբուքյան էջում, բայց նկատի ունեցեք, որ մասնակցության համար գրանցվելու են միայն իմեյլով դիմողները:
Սեմինարների շարքը կազմակերպվել է ԱՄՆ պետդեպարտամենտի Muskie MAX ծրագրի շրջանակներում՝ մեծապես IREX Հայաստան կազմակերպության աջակցությամբ, ինչպես նաեւ Իջեւանի Օրհուս Կենտրոնի, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ:
Դկտր. Քերըլին Մ. Բայըրլի
(Ամփոփ կենսագրականը վերցվել է Հովարդի համալսարանի կայքից )
Գիտական աստիճաններ և մասնագիտական գործունեություն
Դկտր. Բիերլին մագիստրոսի և դոկտորի կոչում է ստացել հաղորդակցության ոլորտում Սիեթլի Վաշինգտոնի համալսարանից, և բակալավրի աստիճան` կրթության ոլորտում Կոլորադոյի Բոլդերի համալսարանից: 2004 թվականին նա միացել է Հովարդի համալսարանի դասախոսական կազմին: Նախկինում դասավանդել է Մերիլենդի և Ռեդֆորդի համալսարաններում և Իթաքա քոլեջում: Դկտր. Բիերլին հեղինակել է Համաշխարհային ակնարկ. կանանց կարգավիճակը լրատվական մեդիայում գիրքը (2011), համահեղինակել է Կանայք և մեդիան, քննադատական ներածություն գիրքը (2006), և համախմբագրել է Կանայք և մեդիան. միջազգային հեռանկարներ գիրքը (2004): Նրա հոդվածները տպագրվել են այնպիսի մասնագիտական լրագրերում և պարբերականներում ինչպիսիք են` «Զանգվածային հաղորդակցության ուսումնասիրություններ», «Հովարդի համալսարանի հաղորդակցություն», «Ֆեմինիստական մեդիա հետազոտություններ» պարբերականները և այլն: Նա իր ակտիվիստական գործունեության և դասավանդման համար արժանացել է պարգևների:
Դկտր. Բիերլիի ուղերձը.
Որպես Հովարդի մեդիա խմբի հիմնադիր` մի շարք մտահոգություններ ունեմ ՄԱՆ-ում և ողջ աշխարհում մեդիա դաշտի առկա վիճակի կապակցությամբ: Հիմնխնդիրներից են մեծ և հզոր կոնգլոմերատների կողմից կոմերցիոն մեդիայի միջոցներին տիրապետելը, հետզհետե նեղացող պահպանողական մեդիա օրակարգը, որ ներկայացվում է թե՛ կոմերցիոն, թե՛ հանրային հեռարձակմամբ, ինչպես նաև չկարգավորված դաշտում կանանց և փոքրամասնությունների սահմանափակ ներկայացվածությունն ու մուտքը մեդիա ոլորտ: Այս խնդիրները, որ առաջ են գալիս աշխարհի տարբեր երկրներում, խոչընդոտում են հանրային բաց քննարկմանը և կորպորացիաներին ու կառավարություններին հաշվետու լինելու պահանջ ներկայացնելու մարդու իրավունքների իրագործմանը: Գիտական գործունեությունս սկսել եմ` հիմք ունենալով մեդիա մասնագետ և քաղաքական ակտիվիստ լինելու փորձառությունս: Աշխատանքում համադրում եմ էմպիրիկ փորձն ու քննադատական մոտեցումները` քննության ենթարկելու մեդիա և հանրություն հարաբերությունները, բացահայտելու մեդիա միջոցների սեփականատիրության առանձնահատկությունները, և առաջարկելու գործնական լուծումներ այս խնդիրները հաղթահարելու համար: Հնարավորության սահմաններում մասնակցում են նաև հանրային հաղորդակցության դաշտի ձևավորմանն ուղղված քաղաքականության մշակմանը` առաջարկելով փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներս, քննադատության ենթարկելով Ֆեդերալ հաղորդակցության հանձնաժողովի (ՖՀՀ) կողմից ֆինանսավորվող ուսումնասիրությունները, մասնակցելով ՖՀՀ աշխատակազմի հետ վարչարարական ընթացակարգերի շրջանակներում իրականացվող հանդիպումներին: