«Կրոնական կազմակերպությունների դերը հասարակական գործընթացներում» համաժողով
00:00, August 7, 2006 | Մտքի, խղճի և կրոնի ազատություն2006թ-ի օգոստոսի 10-11 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ Վանաձորում տեղի կունենա համաժողով ՙԿրոնական կազմակերպությունների դերը հասարակական գործընթացներում՚ թեմայով: Այն իրականցվում է Նիդերլանդների թագավորության դեսպանատան կողմից աջակցվող ՙՀայաստանում կրոնի ազատության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացումը՚ ծրագրի շրջանակներում:
Համաժողովին կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերում գործող կրոնական ուղղություններ ներկայացնող կրոնական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև իշխանության համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է մշակել հասարակական գործընթացներում կրոնական կազմակերպությունների դերի բարձրացման ուղիներ:
Մասնակիցներին կներկայացվեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված ուսումնասիրությունները:
Մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, Արմինե Սադիկյանին:
ՕՐԱԿԱՐԳ (PDF)
Հասցե ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռախոս 0322 4 22 68
Էլ-փոստ hcav@hcav.am