«Տնակային ավաններ-մեկուսացված քաղաքակրթություն» առաջին ուղիղի հեռուստաեթերը
00:00, June 9, 2006 | Նորություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2006 թվականի մայիսի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում «Լոռի TV» հեռուստաընկերությամբ կայացավ «Տնակային ավաններ-մեկուսացված քաղաքակրթություն» խորագրով 1-ին ուղիղ հեռուստաեթերը:
Հեռուստաեթերին մասնակցում էին Վանաձորի տնակային ավանի բնակիչներ, Վանաձորի
քաղաքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հեռուստաեթերի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան հեռախոսազանգի
միջոցով հնչեցնել իրենց հարցերը և պատասխաններ ստանալ:
Հաղորդման սկզբում ներկայացվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2004թ-ին հունիս հոկտեմբեր ամիսներին Վանաձորի տնակային ավաններում բնակվող 90 ընտանիքների՝ ընդհանուրառմամբ 287 մարդկանց շրջանում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Այնուհետև Վանաձորի քաղաքապետարանի համատիրության և բնակարանային
տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեցին քաղաքացիների հարցերին:
«Դեռ ինչքա՞ն երկար պիտի ապրեն այդ քաղաքացիները այդ պայմններում», –
հեռաղոսազանգով հետաքրքրվում էին քաղաքացիները:
Վանաձորի քաղաքապետարանի համատիրության և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանի բացատրությամբ Վանաձորի համայնքապետարանը ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակտարածք տրամադրելու հստակ ծրագիր ունի:
Այդ ծրագիրը բխում է ՀՀ Կառավարության աղետի գոտու տարածքը ոչ հիմանական շինություններից ազատելու մասին որոշումից: Վանաձորի համայնքապետարանը տնակների բնակիչներին 2 տարով տեղափոխել է Վանաձորի բազմաբնակարան հանրակացարաններ կամ նրանց յուրաքանչյուր ամսվա համար տրամադրել 10 հազարական դրամներ:
Թե ինչ է լինելու այդ քաղաքացիների հետ 2 տարի հետո, որոշել է Վանաձորի համայնքապետարանը. տնակը վաճառելու համար հատկացնել տնակի բնակչին:
Տնակի բնակիչները փորձեցին նաև պարզել, թե ի՞նչ առավելություններ ունեն տնակի
բնակիչները տնակի զբաղեցրած հողատարածքի նկատմամբ:
Համայնքի սեփականություն հանդիսացող հողը օտարվում է աճուրդի կարգով, ոչ ոք այն
ձեռք բերելու գործընթացում առավելություններ չունի, իսկ տնակային ավանի տարածքի մեծ մասը նախատեսված է մարզական համալիր կենտրոն կառուցելու համար, որի շիանարությունը, ցավոք, դեռ չի սկսվել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասմբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր
Սաքունցը բացատրում է, որ գործում է նաև սերվիտուտային իրավունքը, և նախապատվության իրավունքով հողը պիտի հանձնվի հենց տնակների բնակիչներին:
Նա գտնում է, որ Տեղական Ինքնակառավարման Մարմնի նպատակային քաղաքականության առկայության դեպքում հնարավոր կլիներ բարեկարգել տնակային ավանների կոմունալ պայմանները:
Սա կլինի հենց այն որոշումը, որը կայացված է ի նպաստ հենց այդ բնակիչների: Գրիշա Պառավյանը համաձայն չէ: Կառավարությունը չի անտեսում իր քաղաքացիներին: Այս որոշումը նրանց մասին անհանգստանալու առաջին քայլն է: Հողատարածքները ժամանակավոր շինություններից պետք է ազատվեն հետևլայ
հերթականությամբ:
Առաջին հերթին պիտի տարածքն ազատեն նրանք, ովքեր ունեն բնակարան, բայց տնակը չեն լքում: Երկրորդ հերթին նրանք, ովքեր բնակարան են ստացել, բայց վաճառել են, և այդ հերթականությամբ: Նա հավաստիացնում է, որ ոչ ոք դրսում չի մնա: Մարդիկ պիտի իրենք որոշեն՝ 2 տարվա ընթացքում ստանալ 10000 դրամ յուրաքանչյուր ամիս, թե վերաբնակեցվեն հանրակացարանում, իսկ աղետի հետևանքով բնակարանը կորցրած քաղաքացիներն ընդգրկված են բնակարան ստանալու հերթացուցակում:
Տնակային ավանների բնակիչների և իշխանության մարմինների մասնկցությամբ «Մեկուսացված քաղաքակրություն» ծրագրի շրջանում իրականացվելու է ևս 4 ուղիղ հեռուստաեթեր, որոնք անդրադառնալու են տնակներում ապրողների տարբեր խնդիրներին: