«Ֆինանսական ռեսուրսների կառավարում»
00:00, November 29, 2010 | Մամլո հաղորդագրություններ2010 թվականի նոյեմբերի 26-28-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվեց «Ֆինանսական ռեսուրսների կառավարում» դասընթացը:
Դասընթացին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 6 աշխատակիցները:
Դասընթացի նպատակն էր կազմակերպության աշխատակիցներին զինել կազմակերպության և ծրագրային բյուջեի կազմման և կառավարման արդյունավետ մեխանիզմներով, ֆինանսական հաշվետվությունների, պայմանագրերի կազմման հմտություններով:
Դասընթացի ընթացքում դասընթացավարների կողմից մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները.
- հասարակական կազմակերպությունների հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները
- բյուջեի կազմում և կազմման մեխանիզմները
- բյուջեի արդյունավետ կառավարում
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում
- պայմանագրերի կազմում
- ծախսերի հիմնավորում
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները:
Դասընթացն իրականացվում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: