ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԱԽՈՂԵԼ Է ԴԻՏԱՐԿՈՒՄԸ
00:00, December 14, 2006 | Մամլո հաղորդագրություններԴեկտեմբերի 13-ին, կողմերի իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում անցկացներ Ֆիզուլու ուղղությամբ, Ղարախանբեյլի բնակավայրի մոտակայքում:
Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության , նախատեսված ժամանակացույցի համաձայն` դիտարկման առաքելությունը, ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ մեկնել է դիտարկման վայրը, սակայն նկատի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական կողմը, ինչպես որ նախորդ դիտարկումների ժամանակ, դիտորդներին չի հասցրել մինչեւ նախապես համաձայնեցված կետը, ԵԱՀԿ առաքելության անդամները,անվտանգության նկատառումներով, որոշում են կայացրել հետաձգել դիտարկումը:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=43892