ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցի ներկայացում
09:28, June 21, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունք2012 թ. հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Ուրբաթ» ակումբում հրավիրում է մամուլի ասուլիս:
Ասուլիսի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը կներկայացնի կազմակերպության կողմից 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը:
Արթուր Սաքունցի կողմից կներկայացվեն ՀՀ ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ, ՀՀ ընտրական օրենսգրքի հետ կապված մտահոգություններ, երկարաժամկետ դիտորդության արդյունքներ, քվեարկության օրը կազմակերպական և տեխնիկական բնույթի խախտումների վերաբերյալ դիտարկումներ և քվեարկության օրը հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմակերպության կողմից իրականացված գործողությունները:
Զեկույցը տպագրվել է «2012 թ. խորհրդարանական ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:
Դիտորդական առաքելությունը և սույն տպագրությունը իրականացվել է Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: