ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի հայտարարությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ
14:46, June 12, 2012 | Հայտարարություններ6 հունիսի, 2012թ.
Բրյուսել
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի անդամներս, մեր մտահոգությունն ենք հայտնում հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների առնչությամբ, ինչի հետեւանքով երկու կողմերն էլ կորուստներ են կրել:
Մենք դատապարտում ենք այն գործողությունները, որոնք վտանգում են տարածաշրջանի կայունությունը եւ խոչընդոտ հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Մենք կոչ ենք անում հակամարտության կողմեր հանդիսացող երկրների իշխանություններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կրակի դադարեցման եւ հրադադարի պահպանման Համաձայնագրով ամրագրված պարտավորությունների կատարման համար:
Սույն հայտարարությունը ընդունվել է ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի կողմից , որին մասնակցում էին Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված 6 երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հասարակական կազմակերպությունները: