Ալեքսանդր Արզումանյանը կտրականապես դեմ է Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը
13:48, September 20, 2013 | ՆորություններԱզգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության վերաբերյալ արտահայտելով իր կարծիքը գրում է.
«Հայտնում եմ, որ ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կողմից կազմավորված Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, քանզի այդ Միության կանոնադրությունը նախատեսում է առևտրատնտեսական հարցերում Միության կառավարման վերպետական կառույց, ինչը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը և ակնհայտ հակասության մեջ է մտնում մեր երկրի Սահմանադրության 1-ին հոդվածի հետ:
Ինչպես նախկինում, այսուհետ ևս շարունակելու եմ դեմ արտահայտվել և լիազորություններիս սահմաններում պայքարել Հայաստանի Հանրապետության պետական անկախությանը սպառնացող որևէ նախաձեռնության դեմ»: