ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը աջակցություն է իրավապաշտպաններին. Արթուր Սաքունց
13:29, September 12, 2013 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Տեղական ժողովրդավարություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ ԱՄՆ դեսպանատան ՝Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումները դատապարտող հայտարարությունը մեր երկրում իրավապաշտպաններին աջակցության ձև է, որը եզակի չէ:
Tert.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ նման հայտարարություններ եղել նաև ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, խտրականություններ կիրառելու դեպքերով։ «Այս մարդիկ իրենց հրապարակային կարծիքներն արտահայտող մարդիկ են, որոնք հետապնդումների են ենթարկվում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նաև նշվում էր. «Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի»:
Արթուր Սաքունցը նշեց, որ ԱՄՆ աջակցության դրսևորումները լինում են ոչ միայն դատապարտող հայտարարությունների, այլև խրախուսական ՝ տարեկան մրցանակների տեսքով, որոնք տրվում են քաղաքացիական համարձակություն դրսևորած ակտիվիստներին, կին ակտիվիստներին, դատավորներին և այլն:
Ըստ իրավապաշտպանի՝ ԵՄ-ն ևս անդամ երկրների համար ընդունել «ռեկամենդացիա»՝ հանձնարարական, որ այն երկրներում, որտեղ կան ԵՄ դեսպանատներ, անմիջականորեն իրենց հնարավորություն շրջանակում աջակցեն իրավապաշտպաններին:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/09/12/saqunc-us-embassy/