Արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով հերթական նիստ
11:22, May 22, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2013 թ. մայիսի 23-ին՝ ժամը 14:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը:
2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում և հրապարակային ներողություն: