Արթուր Սաքունցը «Հարսնաքարի» միջադեպի մասին
05:54, June 21, 2012 | ՆորություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Facebook սոցցանցի իր էջում անդրադառնալով վերջերս «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին, գրել է.
«Հարսնաքարի դեպքերի հետ կապված, նախ պետք է բոյկոտել այդ պատգամավորի բոլոր բիզնեսները /օրինակ ով օգտվի հարսնաքար ռեստորաններից, նա աջակցում է հանցագործությանը, կամ այլ տարբերակներ ևս մտածել, հարսնաքար-ոճրաքար, նման տիպի, երկրորդ՝ հանցագործության բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնել, իրավական և քաղաքական համալիր գնահատականներ և դիրքորոշումներ ձևավորելու նպատակով»:
Աղբյուրը՝ http://lurer.com/?p=27579&l=am