Արթուր Սաքունց. «Բանակում գործում է ժամացույցի նման կոռուպցիոն մեխանիզմը»
12:12, February 1, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Կոռուպցիայի կանխարգելումՀարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
–Պարոն Սաքունց, ինչպես եք գնահատում հայկականբանակի վիճակը 2012 թվականին:
-Մեր զինված ուժերի վիճակը մտահոգիչ է, հատկապես մարդու իրավունքների իրրավիճակի առումով: Պատճառներից մեկն էլ այն է, որ մահացությունները բանակում չեն նվազում: Զինված ուժերում անպատժելիություն կա եւ դրա դեմն առնելու, բողոքներ ներկայացնելու եւ արդյունքներ ստանալու հնարավորությունները բացակայում են: Կոռուպցիայի շատ տարածվածությունը եւս մտահոգիչ է` զինվորների սննդի, հագուստի, վառելիքի ծախսերի վերաբերյալ որեւէ վերահսկողության մեխանիզմ չկա: Բանակում անվերահսկելիության աստիճանը շատ մեծ է: Մեծ ռեսուրսներ են տրվում ռազմական բնագավառին եւ այդ ռեսուրսներից փախցնելը, թռցնելը ուղղակի շատ գայթակղիչ է հրամանատարների, այլ պաշտոնատար անձանց համար: Ընտրությունների համար բանակը լավ ռեսուրս է քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար: Զինծառայողների ընտրական ցուցակները գաղտնի են պահվում: Նրանք իրենց հրամանատարների վերհսկողության տակ են գտնվում, եւ այդ հրամանատարներն են ասում, թե ում է ընտրելու զինվորը:
-2012 թվականին հայկական զինված ուժերում, ըստ Ձեր տվյալների, որքա՞ն էկազմել մահացությունների թիվը:
-Ընդհանուր մահացությունների թիվը հայկական բանակում 2012 թվականին կազմել է 48 դեպք, նախորդ տարի այդ ցուցանիշը 38 էր: Նախաքննությունը կամ քննությունը, որը կատարվում է մահվան դեպքերի հետ կապված` իրական հանգամանքները պարզելու համար, վստահություն չեն ներշնչում, քանի որ այն քրեական գործերը, որոնց մեջ մենք ենք ներգրավվում, ցույց է տալիս, որ հրամանատարների անգործությանը կամ պաշտոնական դիրքի չարաշահմանը համարժեք գնահատական չի տրվում: Եթե զինվորը ինքնասպանություն է գործում, այդ դեպքում էլ նրա հանդեպ իր արժանապատվությունը ճնշող վերաբերմունք է եղել: 0038 գաղտնի հրամանով զինված ուժերը 2008 թվականի մարտի 1-ին օգտագործեցին խաղաղ բնակչության դեմ: Իրանք չեն ուզում տպավորություն ստեղծվի, որ բանակը կարող է կրակել սեփական հայրենակիցների վրա, ուստի շատ դեպքում չեն ուզում գործեր հարուցել սպանություն հոդվածով: Բանակում տիրող կոռուպցիան շատ բան է փչացնում: Էն, որ պաշտպանության նախարարը, կամ այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ բանակը հասարակության հայելին է, դա ճշմարտությանը մոտ է, քանի որ ողջ երկիրն է կոռուպցիայի մեջ թաղված եւ բանակը մեկուսի չէր կարող լինել այդ ամենից: Բանակում գործում է ժամացույցի նման աշխատող կոռուպցիոն մեխանիզմ: Ամեն ինչ գաղտի է տեղի ունենում, ով է ապահովում խոզի մսի մատակարարումը բանակ: Ես գիտեմ, որ զինդատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է կանգնած այդ գործի թիկունքին:
–Մատաղիսի դատավարությունը բարեհաջող կերպով ավարտվեց, իսկ զինվորներիսպանության իրական մեղավորները ձեր կարծիքով կպատժվե՞ն:
-Մենք հայտարարել ենք, որ երեք տղաների նկատմամբ իրականացված հետապնդումը պետք է դադարեցվի, դատավճիռը պետք է վերջնական ուժի մեջ մտնի եւ դրանից հետո նոր կանցնենք տուժողների իրավունքների պաշտպանության հարցին: Պետք է հետեւողական պայքար տարվի:
–Մեր բանակն այսօր ավելի շատ ինչի՞ կարիք ունի, արդյո՞ք տարածարշջանումամենահզոր բանակն ունենք:
-Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, որ բանակն ապահովի մեր երկրի պաշտպանությունը: Ես համոզված եմ, որ այն բանակը, որտեղ կա հարգանք զինվորի նկատմամբ, մտահոգություն նրա առողջության հանդեպ, չի կարող այդպիսի բանակը մարտունակ չլինի: Ժողովրդավարական երկրների բանակներում եւս կան խնդիրներ, բայց այնտեղ կան մեխանիզմներ այդ խնդիրները լուծելու: Մենք ասացինք, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱԺ-ին տարեկան հաշվետվություն ներկայացնի բանակում կանոնադրական հարաբերությունների, մարդու իրավունքների վիճակի մասին, ասացինք, որպես անկախ մարմին ռազմական օմբուդսմեն ստեղծեք: Սակայն չհամաձայնեցին
–Արդյոք բանակային խնդիրների մասին ԶԼՄ-ները պետք է լուսաբանե՞ն:
-Միանշանակ պետք է լուսաբանել եւ ոչ միայն, չի կարելի տուրք չտալ այն անգրագետ մոտեցումներին, որ որքան այդ խնդիրները լուսաբանվեն, այնքան մեր բանակի հեղինակությունը կընկնի: ԶՈւ հեղինակությունը գցում են այն հանցագործները, ովքեր բանակի ռեսուրսներից օգտվում են եւ այդ հանցագործությունները պետք է բացահայտվեն: Դրանց բացահայտման արդյունավետ տարբերակներից մեկն էլ այդ խնդիրների լուսաբանումն է: Իսկ ովքեր որ մտահոգված են բանակի հեղինակության անկմամբ, իրենք պետք է ջանքեր գործադրեն, որ այդ հեղինակությունը գցող հանցագործությունները չկոծկվեն: Իսկ եթե իրենք մտահոգված են, թե ինչի համար են լուսաբանվում այդ հանցագործությունները, ուրեմն եւս մասնակից են այդ հանցագործություններին կամ շահագրգռված են դրանք կոծկելուն