Արման Ենգիբարյանի հայրը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ
00:00, October 10, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2011 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ Տիգրան Մեծի 23/1, դատավոր Ա.Բեկթաշյան), նշանակված է Արման Ենգիբարյանի հոր՝ Սերգեյ Ենգիբարյանի բողոքը՝ ՀՔԾ ՀԿԳ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ:
Հիշեցնենք, որ Արման Ենգիբարյանը մահացել է 2011 թ. հունիսի 14-ին մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում ոստիկանի արձակած կրակոցից: Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՔԾ-ում քննություն էր իրականացվել, որի արդյունքում գործը կարճվել էր: