Արշալույս Հակոբյանին բաց են թողել դատարանի շենքից
00:00, October 16, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2009 թ. հոկտեմբերի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քաղբանտարկյալ Արշալույս Հակոբյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ Հակոբյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռություն գործադրելու համար։ Դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդել է փոխել Արշալույս Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և հետաձգել դատաքննությունը։
Ինչպես հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը, մեղադրող դատախազը հանգել է այն եզրակացության, որ Արշալույս Հակոբյանին առաջադրված մեղադրանքը ենթակա է փոփոխման։ Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, փոխվել և ընտրվել նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Աղբյուրը`