Արտակ Նազարյանի գործը Երեւանում
00:00, October 22, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշում է ընդունել Արտակ Նազարյանի գործի դատաքննությունը անցկացնել Երևանի դատարաններից մեկում:
Դատավոր Մարդանյանը թեև չի բավարարել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը դատարանի ընդդատությունը փոխելու վերաբերյալ, սակայն որոշում է կայացրել հարցը լուծել արտագնա նիստեր անցկացնելով Երևանում: Ուշագրավ է, որ դատավորը նախորդ նիստում մերժել էր նաև Երևանում արտագնա նիստեր անցկացնելու մասին փաստաբանի միջնորդությունը:
Արտակ Նազարյանի քույրը` «Բանակն իրականում» խմբի անդամ Ծովինար նազարյանի գնահատմամբ`«Սա, իհարկե, նաեւ «Բանակն իրականում» խմբի եւ ընդհանրապես բանակի շուրջ մեր ակտիվ պայքարի արդյունքն է»:
Նշենք նաև, որ ավելի վաղ դատարանի ընդդատությունը փոխելու վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին էր դիմել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right55025.html