Գառնիկ Մելիքյանի գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում
00:00, May 18, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2011 թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Գառնիկ Մելիքյանի փաստաբան Էդմոն Մարուքյանի բողոքն ընդդեմ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատական նիստի քննությունը:
2011 թ. մարտի 25-ին փաստաբան Էդմոն Մարուքյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
2011 թ. մարտի 14-ին ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ոստիկանի կողմից ապօրինաբար բաժին բերված քաղաքացի Գառնիկ Մելիքյանի հայցն ընդդեմ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։