Գառնիկ Մելիքյանի գործի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում
00:00, May 23, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2011 թ. մայիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Գառնիկ Մելիքյանի փաստաբան Է.Մարուքյանի բողոքն ընդդեմ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատական նիստի քննությունը:
2011 թ. մարտի 25-ին փաստաբան Է.Մարուքյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, որով դատարանը մերժել է ոստիկանի կողմից ապօրինաբար բաժին բերված քաղաքացի Գառնիկ Մելիքյանի հայցն ընդդեմ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման։
Դատական նիստի ընթացքում Գառնիկ Մելիքյանի փաստաբան Է. Մարուքյանը ներկայացրել է իր պահանջը, իսկ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանը հերքել է՝ պատասխանելով, որ Գառնիկ Մելիքյանի կողմից նշված փաստերը չեն հաստատվել:
Դատական նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Գառնիկ Մելիքյանի կողմից ներկայացված դիմումները, որոնցից մեկի համաձայն՝ նա հետ է վերցնում իր անունից փաստաբանի կողմից հատուկ քննչական ծառայությունում իր և Զ. Ծառուկյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով ներկայացված վերաքննիչ բողոքը, իսկ մյուս դիմումով խնդրում՝ հաշվի չառնել իր նախորդ բողոքը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2011 թ. մայիսի 27-ին: