«Գործիք, որպեսզի ՄՄ անդամ երկրները խնդրեն ՌԴ-ին բացառություններ անել»
06:59, January 25, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրթուր Սաքունցը՝ ՌԴ-ում ներգաղթյալների կարգը փոխվել մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Aravot.am»-ի խնդրանքով անդրադարձավ 2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում մնալու կարգի փոփոխությանը, համաձայն որի՝ Ռուսաստան առանց վիզա մուտքի իրավունք ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:
«Ռուսաստանի Դաշնությունն այս գործիքը ստեղծելով, ստիպելու, հարկադրելու է, որպեսզի Մաքսային Միության անդամ երկրները, որոնք արտագնա աշխատուժի հետ կապված հարց ունեն՝ խնդրեն, որ այդ երկրների համար բացառություններ արվեն: Այսինքն, բացառությունների միջոցով օրենքը դառնալու է զսպման կամ ազդեցության, ինչպես նաեւ՝ ճնշման միջոց նաեւ այն երկրների նկատմամբ, որոնք չեն անդամակցում ՄՄ-ին, որպեսզի նրանք էլ անդամակցեն: Միանշանակ է, որ արգելակող նորմերի ընդունումը Մաքսային միության ձեւավորման համատեքստում՝ ճնշման միջոց է հանդիսանում այն երկրների նկատմամբ, որոնց Ռուսաստանը համարում է Մաքսային միության պոտենցիալ անդամներ»:
Աղբյուրը`